Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում իրենք նոր փուլ կսկսեն հարեւան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում ժողովրդահանրապետական կուսակցության ռազմավարությունը հարեւանների հետ խաղաղ ապրելն է։

«Մեր կուսակցությունը, իշխանության գալով, մտադիր է հարաբերությունների նոր փուլ սկսել հարեւանների հետ։ Իրանը մեր հարեւանն է, որի հետ մենք դարեր շարունակ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ներկայիս իշխանությունների՝ ուրիշի գործերին միջամտելու քաղաքականության պատճառով մենք ժամանակ առ ժամանակ լարված հարաբերություններ ենք ունենում հարեւանների, այդ թվում՝ Իրանի հետ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն Sputnik Turkiye-ին տված հարցազրույցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։