Փողոցով քայլում էի, եկավ խփեց ինձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը:

Նա նշեց, որ Կարապետ Մկրտչյան անունով անձնավորությունը իրեն հայհոյեց, հարվածեց, տարածքում գտնվողները բաժանեցին, այլեւս քաղաքապետի թեկնածուն կարող էր շատ ավելի լուրջ վնասվածքներ ստանար: Փոխարենը, քաղաքապետի թեկնածուն նրան ոչինչ չասաց, անգամ չհարվածեց, վստահ է, որ Աստված կպատժի իրեն հարվածողին: Իսկ թե ով էր ուղարկել նրան, քաղաքապետի թեկնածու այսպես արձագանքեց՝  «իր նման մի ավանակը ուղարկած կլինի»:

Կարապետ Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ատամները կոտրված են, ականջից արյուն է հոսում, առաջարկել են պառկել հիվանդանոցում, բայց նա հրաժարվել է, քանի որ այդ դեպքում քարոզարշավը կերկարար, ընտրությունները կհետաձգվեին:

Հարցին, թե հնարավոր է Ծառուկյանն է ուղարկել վերջինիս՝ հաշվի առնելով վերջինիս հասցեին  կոշտ քննադատությունը, նա նշեց, որ Ծառուկյանը ինչ գործ ունի իրեն խփի, բացառված է, նա կջարդեր նրա ձեռքերն ու ոտքերը, ով իր վրա ձեռք բարձրացներ, «բան ու գործ չունի, պիտի ինձ ծեծի»:

Կարապետ Իսրայելյանը նշեց, որ քաղաքապետ եղած ժամանակ էլ իրեն հարվածել են, բայց ինքը ներել է, այժմ եւս հարվածողը թող պատասխան տա Աստծո եւ օրենքի առաջ:

Ի դեպ, քաղաքապետի թեկնածուն տեղեկացրեց, որ իրեն հարվածողը Ծառուկյանի կազինոյի տնօրենի ազգականն է, երեք եղբայր են, որոնցից մեկն էլ իր հարեւանն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանին: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ մայիսի 31-ին` ժամը 16.45-ին Կարապետ իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ  Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:

Պարզվել է նրան հարվածողի անձը՝ Կարապետ Մկրտչյանն է, կատարվում է հետաքննություն: