Գյումրիի բնակիչ Սերգեյ Ս.-ն մեղադրվում է բռնաբարության մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Սերգեյը 2014թ. ապրիլի 16-ին ժամը17-ի սահմաններում 58-ամյա Ե.Եգորովային բռնաբարելու դիտավորությամբ մուտք է գործել վերջինիս տնակ եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

Բացի դրանից՝ նույն թվականի դեկտեմբերին նա գողացել է 358 հազար դրամ արժողության բջջային հեռախոսներ, հեռուստացույց, օղի եւ 2 լիտր տարողության ապակյա բանկայով մեղր:

Սերգեյ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: