Ֆրանսիայի ոստիկանությունը Վրաստանի 33 քաղաքացի է ձերբակալել հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով։

«Ամեն օր հանցագործ խումբը բազմաթիվ գողություններ է իրականացրել։ Պատճառած վնասի չափը դժվար է հաշվել, քանի որ խոսքը մեծ թվերի մասին է»,- AFP գործակալությանը հայտարարել է Նանսի քաղաքի փոխդատախազ Գրեգորի Վեյլը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-նԼ։

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ այս գործի շրջանակներում կլինեն նաեւ այլ ձերբակալություններ։