Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի քաղաք Կայսերիում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը չի կարողացել բազմամարդ նախընտրական հանրահավաք անել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ամրոցներից համարվող Կայսերի քաղաքում անցկացրած նախընտրական հանրահավաքը հիասթափեցրել է իշխող կուսակցոթւյան ղեկավարությանը։

Նախորդ նախընտրական հանրահավաքների համեմատ խիստ սակավամարդ հանրահավաքը ենթադրել է տվել, որ այս անգամ իշխող կուսակցությունը առնվազն մեկ պատգամավոր պակաս կունենա Կայսերիից։

Իշխող կուսակցության նկատմամբ Կայսերիի բնակչության համակրանքի նվազումը կապում են Աբդուլլահ Գյուլին կուսակցությունից հեռացնելու հետ։