Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա Նոդարիկ Մ.-ն մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Նոդարիկն այս տարվա փետրվարի 18-ին Տաշիր քաղաքի սրճարաններից մեկում մասնակցել է իր ծանոթ Արմենուհի Ս.-ի ծննդյան տարեդարձին: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ նա վիճաբանության եւ քաշքշուկի մեջ է մտել Արմենուհու հետ, հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, բռնություն է գործադրել Արմենուհու նկատմամբ, նրան ենթարկել ծեծի:

Այնուհետեւ սրճարանի բակում Նոդարիկը 5-6 րոպե տեւողությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, բռնություն է գործադրել Արմենուհու նկատմամբ, ապտակել է նրան:

Նոդարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նիստի օրը նշանակված չէ: