2014թ. Հայաստանում եղել է 102 հազար ուսանող եւ 913 ասպիրանտ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը։
Հայաստանում գործում է 22 համալսարան, 5-ը՝ միջպետական համաձայնագրերով եւ 35՝ մասնավոր։ Առկա եւ հեռակա բաժիններում սովորում են 102 հազար ուսանողներ, որոնցից՝ պետականներում՝ 94 հազար։ Կրթաթոշակ է ստանում 10,7 հազար ուսանող, որոնցից 256-ը օտարերկրացիներ են։
Հայաստանում կան 913 ասպիրանտներ, 213՝ օրդինատորներ, 18 դոկտորանտներ։




























