Հայաստանի Մշակույթի նախարարությունը հայկական դասական ֆիլմերի թվայնացում կսկսի միասնական տվյալների բազայում: Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Արդեն մեկնարկել են նաեւ հին պարբերականների եւ գրքերի թվայնացման աշխատանքները: Առաջին դեպքում թվայնացվել է շուրջ 900 հազար էջ, իսկ երկրորդ դեպքում՝ 518 հազար: 2015 թվականին այդ գործընթացը շարունակվելու է:
2014 թվականից նոտաների թվայնացում է կատարվում, մասնավորապես, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արխիվում գոյություն ունեցող հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների: Ըստ նախարար, այս տարի այդ աշխատանքները նույնպես շարունակվելու են:





























