Չինաստանի ամենամեծ գետում՝ Յանցզիում, զբոսաշրջային ջերմանավ է խորտակվել, որում եղել է ավելի քան 400 ուղեւոր: Այս մասին հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները:

Վերջին տվյալներով 7 մարդու հաջողվել է փրկվել: Դեպքի վայրում փրկարարական որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, նավի վրա եղել է առնվազն 400 ուղեւոր եւ անձնակազմի 42 անդամ:

Զբոսաշրջային նավը Նանկինից ուղեւորվում էր Չունցին, բոլոր ուղեւորները ՉԺՀ քաղաքացիներ են: