ՀԱՀ մայրաքաղաքից ոչ շատ հեռու՝ հանրահայտ Առյուծների զբոսայգում, ամերիկուհի զբոսաշրջիկը զոհվել է առյուծի հարձակումից, գրում է BBC-ն։Կենդանին ցատկել էր զբոսայգու տարածքով երթեւեկող մեքենայի բաց պատուհանից ներս։ Մեքենայի ներսում գտնվող երիտասարդ զույգը ծանր վնասվածքներ էր ստացել։ Կինը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր, գրում է Lenta-ն։

Այս միջադեպը 2015թ.-ից ի վեր Առյուծների զբոսայգում զբոսաշրջիկների մահվան 3-րդ դեպքն է։