Հունիսի 2-ին Պակիստանի ԶՈւ-ն Հյուսիսային Վազիրիսթան վարչական տարածքի «ցեղերի գոտում» 13 ենթադրյալ գրոհային է սպանել, գրում է Dawn թերթի էլեկտրոնային տարբերակը։

Տեղական հատուկ ծառայությունների խոսքով՝  13 գրոհայիններից կազմված խումբը հարձակվել էր զինծառայողների վրա Սավքայ տեղանքում։ Հարձակումը, կանխվել էր, իսկ գրոհայինները սպանվել էին հրաձգության ժամանակ։