Չինաստանի ոստիկանությունը կալանավորել է նախօրեին Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավի կապիտանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Տախտակամածի վրա կար 458 մարդ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ փրկվել է 13 մարդ, գտել են նաեւ 5 զոհի մարմին։
Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւրովող «Արեւելքի աստղը» խորտակվել էր ուժեղ ցիկլոնի պատճառով։ Ջրասուզակները չեն բացառում, որ նավի խցերում հնարավոր է օդային փուչիկներ են գոյացել, որոնցում կարող են փրկված մարդիկ լինել։





























