ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին Ֆրանսիայից հայրենիք տեղափոխելուց հետո հասցրել են Բոսթոնի հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Twitter-ում ԱՄՆ պետքարտուղարության էջը:
Պետքարտուղարը Բոսթոնի օդանավակայան է ժամանել Ժնեւից, C-17 ռազմական օդանավով: Օդանավակայանից նա անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ջոն Քերրին Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ կոտրել է աջ ազդրը:





























