Նավթի համաշխարհային գները չնչին անկում են գրանցել դոլարի դիրքերի կայունացման եւ ՕՊԵԿ նիստից ունեցած ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները էժանացել են 0.14 տոկոսով եւ կազմել 64.79 դոլար մեկի բարելի դիմաց։ WTI  տեսակի նավթի գները էժանացել են 0.03 տոկոսով եւ կազմել 60.18 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ ՕՊԵԿ անդամ երկրները առաջիկա նիստում դժվար թե որոշեն փոխել նավթի հանքահանման ծավալները։