Ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ավտոմեքենայի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ երկրի նախագահն այդ պահին մեքենայում չի եղել: Վարորդը ուղեւորվում էր օդանավի օդաչուի հետեւից, որը պետք է երկրի նախագահին պետք է հասցնել պաշտոնական մայրաքաղաք Սուկրե: Այս մասին հաղորդել է Բոլիվիայի ՆԳ նախարար Կարլոս Ռոմերոն:
Նրա խոսքով, «ձերբակալվել է 4 մարդ, որոնք ցուցմունքներ են տալիս» մահափորձի մեղադրանքով:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կոչաբամբա քաղաքում նախագահի մեքենան կտրել է ոստիկանների մեքենայի առաջը: Իրավապահները կանգնել են եւ երկու անգամ կրակել հեռացող մեքենայի հետեւից: Ոստիկաններին, հնարավոր է, հեռացնեն իրավապահ համակարգից:





























