Չինաստանում՝ Մյանմարի հետ սահմանին, որտեղ մյանմարցի զինծառայողները մարտական  գործողություններ են վարում Կոկանգ էթնիկ խմբավորման ապստամբների դեմ, զորավարժություններ են մեկնարկել։

Մարտին Չինաստանը մեղադրել էր Մյանմարին իր տարածքները ռմբակոծելու համար, որի հետեւանքով զոհվել էր 5 չինացի գյուղացի, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Դրանից հետո Չինաստանի կառավարությունը Մյանմարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է վճռական գործողությունների դիմել սահմանամերձ շրջաններում իր գյուղացիներին պաշտպանելու  համար։

Մյանմարը իր հերթին Չինաստանին մեղադրում է Կոկանգ ազգությանը պաշտպանելու համար։