Չինաստանի Յանցզի գետում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որտեղ նախօրեին խորտակվել էր 450 ուղեւոր տեղափոխող «Արեւելքի աստղ» զբոսանավը, հայտնում է CCTV  հեռուստաընկերությունը։

Փրկարարները  հայտնել են, որ խորտակված նավի խցերից մեկում կենդանի մնացած ուղեւորների ձայներ են լսվել։ Տեղական մամուլը տեղեկացնում է, որ ուղեւորների մեծ մասը 50-80 տարեկան մարդիկ են եղել, գրում է Gazeta-ն։

Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւրովող «Արեւելքի աստղը»  խորտակվել էր ուժեղ ցիկլոնի պատճառով։ Ջրասուզակները չեն բացառում, որ նավի խցերում հնարավոր է օդային փուչիկներ են գոյացել, որոնցում կարող են փրկված մարդիկ լինել։