Երեւանի ջրամատակարարման օպերատորը՝ ֆրանսիական Veolia ընկերությունը, պատրաստ է Հայաստանին աղբի վերամշակում եւ բիոգազի գեներացում առաջարկել։ Այս մասին հունիսի 2-ին Երեւանում լրագրողներին հայտարարեց Veolia Group-ի գլխավոր տնօերն Անտուան Ֆրերոն։
Նա նշեց, որ Veolia Group-ին Երեւանում գիտեն որպես ջրամատակարարման համակարգի կոնցեսիոներ, սակայն Veolia-ն ողջ աշխարհում գործում է, եւ 50 երկրներում հայտնի է կոշտ թափոնների եւ էներգետիկ նախագծերի կառավարումով։ «Մենք գիտենք, թե ինչպես ժամանակակից միջոցներով թափոններից բիոգազ ստանանք»,- նշեց Ֆրերոն։
Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն որսալ մեթանը, այլ նաեւ աղբից առաջացած հոսքի դրենաժը։
Նա նշեց, որ նման վառելիք ստանալն ավելի էժան է, քան արտասահմանից ներկրելը։ «Բացի այդ, կանաչ նախագծերը օգնում են տնտեսությանը եւ գրավում զբոսաշրջիկներին»,- ասաց Veolia-ի տնօրենը։
«Երեւան ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական «Veolia Generale des Eaux» դուստր ձեռնարկություն) 2006-2015թթ. Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի օպերատորն է։




























