Ոստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 2-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին, Հրազդանի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող կարաոկե ակումբում 25-ամյա Մասիս Բ.-ն «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է գետնին:

 Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է բացատրություն և բաց է թողնվել:

Ատրճանակը փամփշտակալով, 2  փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով վերցվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: