Հայաստանի ներքաղաքական կյանքի աշխուժացմանը կարող են նպաստել 2 իրադարձություն։ Այս մասին հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Հավանաբար աշնանը սահմանադրական բարեփոխումների հարցով առավել աշխույժ քննարկումներ կընթանան կամ կներկայացվի փաստաթուղթ։ Եվ երկրորդ՝ խորհրդարանական ընտրություններն այդքան հեռու չեն»,- ասաց Մինասյանը։ Այդուհանդերձ նրա կարծիքով՝ բոլորը հասկանում են, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում որեւէ լուրջ իրադարձություններ մոտ ժամանակներս չեն սպասվում։

Նշենք, որ հունիսին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցով երկրի քաղաքական ուժերի միջեւ խորհրդատվություններ են կայանալու։