«Հին Երեւանի» շինարարական աշխատանքները սկսվելու են սեպտեմբերին: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Նախագիծն ավարտված է ըստ էության, իրացման աշխատանքները նախատեսված են հունիսի 1-ից սկսել, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին շինարարական աշխատանքները կսկսվեն»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» նախագիծը նախատեսվում է իրականացնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում: Նշենք, որ ծրագիրը քննարկվում էր շուրջ 10 տարի: 2014թ. դեկտեմբերին արդեն շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսը շենքերի կառուցման համար տրամադրել է 120-150 միլիոն դոլար: