Չինաստանի Յանցզի գետում փրկարարական աշխատանքների արդյունքում փրկվել են  նախօրեին խորտակվել էր 450 ուղեւոր տեղափոխող «Արեւելքի աստղ» զբոսանավի եւս 20 ուղեւոր։ Այս մասին տեղեկացնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 13 փրկված ուղեւորի մասին։ Եվս 5 մարդ զոհվել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւրովող «Արեւելքի աստղը» խորտակվել էր նախօրեին ուժեղ ցիկլոնի պատճառով։ Ջրասուզակները չեն բացառում, որ նավի խցերում հնարավոր է օդային փուչիկներ են գոյացել, որոնցում կարող են փրկված մարդիկ լինել։