Հայաստանում տեղի կունենա Պուշկինի պոեզիային նվիրված հոբելյանական (10-րդ) տոնը:
Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը NEWS.am-ին հայտնել է, որ հունիսի 6-ին «Ռոիսա» ՀԿ-ն, ՌԴ դեսպանատան եւ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ, Լոռիի մարզի Հերհեր գյուղում հուշարձան-աղբյուրի մոտ կանցկացնի հիշյալ հոբելյանական միջոցառումը:





























