Հայաստանում միջուկային վառելիքի գնի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պետ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը։
«Պատճառներից մեկը կարող է լինել միջուկային էներգիայի գինը։ Բացարձակ առումով այն բարեբախտաբար չի փոխվել, սակայն չէ՞ որ մեկ տարվա ընթացքում նվազել է ազգային արժույթը։ Դոլարով գինը նույնն է մնացել, իսկ դրամով բարձրացել է։ Դա մեզ համար լուրջ խնդիր է»,- նշեց Նազարյանը։
Նշենք, որ 5-10 տարի առաջ Հայաստանի ԱԷԿ-ին բաժին էր հասնում երկրում էլեկտրաէներգիայի մշակման 35-40 տոկոսը։ Վերջին 2-3 տարիների ընթացքում այդ կշիռը նվազել ՝ 31-32 տոկոս։




























