Աֆղանստանում ու Պակիստանում 2001-2014թթ. ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 149 հազար մարդ, եւս 162 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ են ներկայացվում ԱՄՆ Բրաունի համալսարանի «Պատերազմի գինը» (Costs of War) զեկույցում։
Միայն Աֆղանստանում ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 100 հազար մարդ։ «Զոհերի թվում՝ խաղաղ քաղաքացիներ, թալիբ եւ այլ գրոհայիններ, ԱՄՆ զինծառայողներ, բուժաշխատակիցներ եւ լրագրողներ»,- մեջբերում է զեկույցը AP-ն։
Զեկույցի հեղինակներից մեկը՝ Նեթա Քրոուֆորդը, գործակալությանը հայտնել է, որ իր կարծիքով իրավիճակը Աֆղանստանում ոչ միայն չի կարգավորվում, այլ վատանում է։ ՄԱԿ տվյալների համաձայն՝ այս տարվա սզբից Աֆղանստանում զոհվել է 974 մարդ, վիրավորվել՝ 1963-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























