Աֆղանստանում գրոհայինները սպանել են օտարերկրյա օգնության կենտրոնի 9 աշխատակցի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները։
Միջադեպը տեղի է ունեցել Բալհ նահանգում, փոխանցում է Gazeta-ն։
«Նրանք սպանել են 9 մարդու, որոնց թվում՝ նաեւ կանանց»,- նշել է նահանգի գյուղատնտեսական զարգացման նախարարության մամուլի քարտուղարը։
Հարձակման հետեւանքով զոհվել են հումանիտար առաքելության 5 աշխատակից, 2 վարորդ եւ 2 թիկնապահ։





























