Չինական  «Արեւելքի աստղ» զբոսանավի ուղեւորների հարազատները կռվի են բռնվել Շանհայի իշխանությունների հետ՝ պահանջելով ավելի շատ տեղեկություն տրամադրել Յանցզի գետում տարվող փրկարարական աշխատանքների մասին, գրում է Reuters-ը։

Նավը խորտակվել էր հունիսի 1-ին Հուբեյ նահանգում։   Տախտակամածի վրա եղել է 458 մարդ, որոնց թվում՝ 406 ուղեւոր,  անձնակազմի 47 անդամ եւ 5 գիդ։ Նավի կապիտանը հայտարարել էր, որ խորտակվելուց առաջ նավը ցիկլոնի հարձակման էր ենթարկվել։ Գետի խորությունը խորտակման վայրում կազմում է 15 մետր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոտ 60 մարդ հավաքվել էր զբոսաշրջային գործակալության շենքի մոտ, սակայն այն փակ էր եղել, եւ նրան ուղեւորվել էին Շանհայի կառավարության շենքի մոտ եւ տեղեկություն պահանջել նավի վրա եղած իրենց հարազատների մասին։