Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են առեւտրի ու մաքսային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերը: Մասնավորապես, հավանություն են տվել ԵՏՀ կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններին, որոնք վերաբերում են մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային կրկնօրինակների կառուցվածքներին ու ձեւաչափերը:
ԵՏՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ այդ փոփոխությունները նպաստում են փաստաթղթերի նույնականացման մեխանիզմների իրականացմանը, որոնք ներկայացվում են ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:
Նշենք, որ 2015-ի հուլիսի 1-ից թղթաբանությունից ընդհանրապես պիտի հրաժարվել:




























