Ջիբրալթարի նեղուցում այսօր՝ հունիսի 2-ին, փրկել են 39 աֆրիկացի միգրանտների, հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանության աղբյուրները:
Միգրանտները 4 նավակներով փորձել են հասնել Իսպանիայի ափերին: Նամակներից մեկը հայտնաբերել են իսպանացի փրկարարները, որում եղել է 10 մարդ: Նրանք տեղափոխվել են իսպանական Տարիֆա քաղաք: Մյուս նավակները հայտնաբերել են Մարոկկոյի իշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ներկայումս միգրանտներն հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից փորձում են հասնել Եվրոպայի հարավի երկրներ: Նրանք մաքսանենգ ճանապարհով փորձում են հատել Միջերկրական ծովը: Նման փոխադրումների ժամանակ միգրանտների մի մեծ մասը ճանապարհին մահանում է:





























