Հայաստանի խորհրդարանում ավարտվել է էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը նվիրված խորհրդակցությանը մասնակցել են Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրանց տեղակալները, ինչպես նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Դուրս գալով խորհրդակցությունից, Բիբինը չպատասխանեց երկու ժամից ավելի սպասող լրագրողների հարցերին եւ չկանգնեց անգամ լսելու նրանց հարցերը:
Նշենք, որ 5-10 տարի առաջ երկրում էլեկտրաէներգիայի մշակման 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԱԷԿ-ին: Վերջին 2-3 տարիներին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 31-32 տոկոսի:




























