Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ։

Twitter-ում ԼՂՀ ԱԳՆ էջի փոխանցմամբ, հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին։

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ եւ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ:

Դաչիչը եւ Նալբանդյանը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: