ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Ազատության ակտին,որը կարգավորում է հատուկ ծառայությունների վերահսկողությունը քաղաքացիների հեռուստահաղորդակցական ակտիվության նկատմամբ: Ավելի վաղ՝ հունիսի 2-ին փաստաթուղթն ընդունվել էր երկրի Սենատում: Ներկայացուցիչների պալատն այն հավանության էր արժանացրել մայիսի 31-ին:

Մինչ հունիսի 1-ը ԱՄՆ-ում գործում էր Հայրենասիրական ակտը, որն ընդունվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Այն թույլ էր տալիս հատուկ ծառայությունների տոտալ կերպով տվյալներ հավաքել էլեկտրական հաղորդակցության միջոցներով: Նոր օրենքը թույլ է տալիս իրավապահ մարմիններին կապի օպերատորներից տեղեկատվություն ստանալ քաղաքացիների հեռուստահաղորդակցական ակտիվության մասին միայն օրդերի հիման վրա, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ազատության ակտը ԱՄՆ-ում մշակվել է հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների զանգվածային լրտեսման իրավաչափության վերաբերյալ բանավեճի ֆոնին, որը սկիզբ էր առել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: