ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Բոսթոնում վիրահատել է կոտրած ոտքը։ Այս մասին տեղեկացրել է Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Քերրին իրեն լավ է զգում եւ հանգստանում է մի քանի ժամ տեւած վիրահատությունից հետո, փոխանցում է Reuters-ը։
71-ամյա Քերրին մայիսի 31-ին «Տուր դե Ֆրանս» երթուղով հեծանվային զբոսանքի ժամանակ կոտրել էր աջ ոտքի ազդրոսկրը։
ԱՄՆ պետքարտուղար Քերրին Ժնեւում հոսպիտալացվել է





























