WikiLeaks կայքը 100 հազար դոլար պարգեւ է խոստանում Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցության պայմանագրի՝ հանրությանն անհայտ գլուխների դիմաց։ Այս մասին ասված է WikiLeaks-ի կայքում։

Ավելի վաղ կայքում հրապարակվել էին փաստաթղթի 3 գլուխները։ Ինչպես նշում է WikiLeaks-ի թիմը, մնացել է հրապարակել 26 գլուխ։ Ներկայումս տեքստը հասանելի է բանակցություններ վարողներին եւ խոշոր ընկերություններին։ Այս պահին WikiLeaks-ը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հանրությունը օրինական կերպով տեղեկություններ ստանա այդ հրեշավոր առեւտրային համաձայնագրի վերաբերյալ, ասված է մամուլի հայտարարության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն։

Տրանս-խաղաղօվկիանոսյան համաձայնագիրը ուղղված էր նոր իրավական ռեժիմ հաստատելուն, որը թույլ կտար տրանսազգային ընկերություններին խուսափել ազգային դատարաններում դատական պատասխանատվությունից, խուսափել շրջակա միջավայրի պաշտպանությունից, ոստիկանական միջոցներ ձեռնարկել ինտերնետում, սահմանափակել ոչ թանկ դեղորայքի հասանելիությունը, ասված է հայտարարության մեջ։