Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով առանցքային ֆիգուրանտ Զաուր Դադաեւի փաստաբանը հերքել է սպանության գործիքը հայտնաբերելու մասին տեղեկությունները։
«Ոչ մի նոր ատրճանակ գործում չկա։ Ատրճանակը, որով սպանել են Նեմցովին գործում չկա եւ չի էլ լինի, եթե այն ի սկզբանե չեն գտել»,- հայտարարել է փաստաբան Ցակաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել էին, որ հետաքննությունը ենթադրաբար գտել է սպանության գործիքը եւ հանձնել փորձաքննության։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։
Հայտնաբերվել է Նեմցովի սպանության գործիքը
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի պատերի տակ։





























