Սիբիրյան խոցի կենդանի սպորները հնարավոր է սխալմամբ ուղարկել են Պենտագոն։ Ոչ ակտիվ նմուշների մատակարարմամբ զբաղվել է Dugway Proving Ground լաբորատորիան։

ԱՄՆ ՊՆ անվտանգության աշխատակիցները ուսումնասիրում են ստացած կենսաբանական նյութը, քանի որ ենթադրում են, որ նրանց մեջ եղել են այդ հիվանդության կենդանի հարուցիչներ, գրում է  CNN-ը։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ կենդանի սպորները ոչ ակտիվ նմուշների փոխարեն սխալմամբ ուղարկել են Հարավային Կորեա, Ավստրալիա եւ ԱՄՆ 12 նահանգներ, ինչպես նաեւ Կոլումբիայի շրջան։

Պենտագոնում Reuters-ի աղբյուրները հաստատել են, որ Ավստրալիա ուղարկած նմուշների մեջ հայտնաբերվել են սիբիրյա խոցի կենդանի նմուշներ։ Նա նշել է, որ դրանք եղել են 2008թ. ուղարկած նմուշներ, ուստի հիմա այլեւս ակտիվ չեն, գրում է Lenta.ru-ն։

Մայիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Պենտագոնի թույլ տված սխալի պատճառով, Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմաբազա են ուղարկվել սիբիրյան խոցի նմուշներ, որի հետեւանքով բժշկի է դիմել 22 մարդ։