Չինաստանի Հուբեյ նահանգում՝ Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավի զոհերի թիվը  հասել է 18-ի։ Եվս 424 մարդու ճակատագիր անհայտ է մնում։ Հունիսի 3-ին փրկարարները գետից փրկել են եւս 14 մարդ։

Այս պահին ջրասուզակները փորձում են կոտրել խորտակված ջերմանավի դուրս ցցված ողնափայտը եւ մտնել այն խցերը, որտեղ կարող են ողջ մնացած ուղեւորներ լինել, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւրովող «Արեւելքի աստղ»   զբոսանավը հունիսի 1-ին խորտակվել էր ուժեղ ցիկլոնի պատճառով։ Տախտակամածի վրա եղել է 456 մարդ։ Ջրասուզակները չեն բացառում, որ նավի խցերում հնարավոր է օդային փուչիկներ են գոյացել, որոնցում կարող են փրկված մարդիկ լինել։