Եվրամիությունում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Չիժովին արգելել են ազատ մուտք գործել Եվրախորհրդարան։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին։

Շուլցը որոշել է նման միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Ռուսաստանը չի ապահովել սեւ ցուցակը կազմելու հարցում իր որոշումների թափանցիկությունը՝ համապատասխան միջազգային իրավունքների եւ իրավական պարտավորությունների, որոնք կոնկրետ մարդկանց իրավունք են տալիս բողոքարկել  որոշումը։

Շուլցը ՌԴ մշտական ներկայացուցչին հայտնել է, որ խորհրդարան ազատ մուտքը արգելվել է դեսպանի եւ եւս մեկ ներկայացուցչի համար։

Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն կատարվածը որակել է որպես վերադարձ ինկվիզիցիայի ժամանակաշրջանին եւ հայտարարել, որ Եվրոպան ռուսական վհուկների դեմ որս է սկսել։