Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել է ցրել երկրի Գերագույն դատարանը եւ այն համալրել ամերիկացի ու բրիտանացի դատավորներով:
«Դատական համակարգում մենք չհասցրինք բարեփոխումները մինչեւ վերջ հասցնել: Իմ կարծիքով, մենք պետք է ցրենք Գերագույն դատարանը եւ ամբողջությամբ փոխարինենք նրանց ամերիկացի ու բրիտանացի դատավորներով… Մենք պետք է հրավիրենք ամերիկացի ու բրիտանացի դատավորներին առնվազն 10 տարի ժամանակով եւ նրանց բարձր աշխատավարձ տանք»,-ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով, «Վրաստանը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել «Միացյալ ազգային շարժման» մշակած նախագծերը, որոնք ներկա իշխանությունները դադարեցրել են, հակակոռուպցիոն քայլեր անել ու մաքրել պետական համակարգը:





























