Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում մաքուր ներդրումների հոսքը Հայաստանի իրական հատված կազմել 60,2 մլրդ դրամ (առանց հաշվի առնելու պետական կառավարումն ու բանկային համակարգը)։ տարեկան կտրվածքով ներդրումների աճը աննշան է՝ 0,9 մլրդ-ից էլ պակաս։
Մի շարք երկրների (Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Արգենտինա, ԱՄԷ եւ այլն) մասով նկատվել է ներդրումների մաքուր հոսքի աճ։ Բայց ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է Ռուսաստանից ներդրումների հսկայական կրճատման գրեթե 34,6 մլրդ դրամի անկումը։ Հասկանալի է, որ հյուսիսային հարեւանը իր ներդրումային («աղբային») վարկանիշով ինքն էլ ներդրումների սուր կարիք ունի։ Ուստի այդ հարցում Ռուսաստանի վրա հույս դնելն անիմաստ է։
Օտարերկրյա ներդրումների մեծ մասը (62,2%) ուղղվել են մետալուրգիա, բնական գազին եւ էլեկտրաէներգիային, մանրածախ առեւտրին։
Նշենք, ուղիղ ներդրումների մաքուր հոսքը այս ընթացքում կրճատվել է 34,3 մլրդ դրամով, կամ գրեթե երկու անգամ։ Դա նաեւ եղել է Ռուսաստանից ներդրումների հոսքի՝ 32,8 մլրդ դրամ կրճատման հետեւանքով։




























