Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դեմ մահափորձի գործով ճանաչվել է տուժող: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Գործով տուժող են ճանաչվել նաեւ նրա վարորդն ու օգնականը:

Նշենք, որ մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատել էր, որ գործի շրջանակներում ինքը հարցաքննվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն: