Եվրախորհրդի նախկին նախագահ եւ Բելգիայի նախկին վարչապետ Հերման Վան Ռոմպեյին կոչել են Եվրամիությունում «հայկուի դեսպան»։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է The Japan Times-ը։
Վարչապետը նշել է, որ դա կնպաստի Ճապոնիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Վան Ռոմպեյն իր հերթին նշել է, որ ամեն ջանք կգործադրի Եվրամիության եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ ինքը հայկուի, ճապոնական լեզվի եւ մշակույթի մեծ երկրպագու է եւ անձամբ հայկուի ոճով բանաստեղծություններ է գրում, փոխանցում է Lenta.ru-ն։





























