Աֆղանստանում «Թալիբան» շարժման 10 գրոհայիններ մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների կողմից։

Ինչպես հայտնում է EFE-ն, նախօրեին թալիբներին առեւանգել էին Աֆղանստանի Նանգարհար նահանգից, որտեղ եւ հետո մահապատժի էին ենթարկել գլխատման միջոցով։

Նշենք, որ այս տարվա ապրիլին Աֆղանստանի Հիլմենդ նահանգի ոստիկանապետը հայտնել էր, որ իրենք տեղեկություններ ունեն այն  մասին, որ այս երկու ահաբեկչական խմբավորումներն իրար ջիհադ են հայտարարել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։