Սանկտ Պետերբուրգում դիակառքի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանով հանգուցյալների դիակները դուրս են նետվել փողոց։ Այս մասին հայտնում է Piter.TV-ն՝ վկայակոչելով ականատեսներին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Դիակառքը անսարքության պատճառով վթարային կանգառ էր կատարել, եւ այդ ժամանակ մեծ արագությամբ նրան էր բախվել բեռնատարը, որի վարորդը չէր հասցրել արգելակել։
Միջադեպից ոչ ոք չի տուժել, սակայն դիակառքից դուրս նետված դիակները շոկի մեջ են գցել անցնող վարորդներին։





























