Դիմակավոր անհայտ զինված անձինք  ներխուժել են Գրոզնիի «Խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողովի» գրասենյակ եւ ավերել այն։ Հանձնաժողովի նախագահ Իգոր Կալյապինը կարծում է, որ պատճառն այն է, որ կազմակերպությունը հետաքննում է Չեչնիայի  ուժային կառույցների մասնակցությամբ խոշտանգումների դեպքերը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Այսօր հանձնաժողովի գրասենյակի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել։ Ինչպես հայտարարել է հանձնաժողովի անդամ Իվան Ժիլցովը,  ցուցարարների շարքերում եղել են տասնյակ մարդիկ, որոնք սկսել են հարձակումը։ Նրանք եղել են բժշկական դիմակներով եւ արեւային ակնոցներով։