Կանադայի Բրիտանական կոլումբիա նահանգի ատենակալների դատարանը Ջոն Նութալին եւ Ահանդա Կորոդիին մեղավոր է ճանաչել 2013-ին Կանադայի օրվա տոնակատարությունների ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նրանց նկատմամբ խափանման միջոցն ավելի ուշ կընտրվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կանադայի ոստիկանությունը 2013-ի հուլիսին հայտարարել էր ահաբեկչություն կանխելու մասին, որը ծրագրավորել էին 39-ամյա Նութալը եւ 30-ամյա Կորոդին: Նրանք մտադիր էին գործի գցել շուտեփուկով պատրաստված երեք պայթուցիկ սարք:
Այն ժամանակ լրատվամիջոցները հայտնել էին, որ տղամարդն ու կինը տարված են արմատական իսլամով եւ կարող են կապեր ունենալ «Ալ Կաիդայի» հետ:





























