2016-ի հոկտեմբերին Հայաստանը կընդունի Eurhodip եվրոպական զբոսաշրջային կոնֆերանսը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողներին հայտնել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ հավելելով, որ այս տարի կոնֆերանսը տեղի է ունեցել Իսրայելում, մայիսին:
«Բնականաբար, ավելորդ է խոսել, որ տուրիզմի ոլորտի այդքան մասնագետների հոսքը հետաքրքրություն կառաջացնի մեր երկրի նկատմամբ: Հայաստանը հարգում են, իսկ նրա ներկայացուցիչներին վստահում, ինչը շատ կարեւոր է»,-ասել է Մինասյանը:
Նկատենք, որ Հայաստանը Ehropdip ասոցիացիայի տնօրենների խորհրդի կազմում է, որը միավորում է Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում զբոսաշրջային ոլորտի պրոֆեսիոնալներին:





























