Երեւանում հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 43-ամյա Ազատ Առաքելյանը եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցը կտրած վիճակում եւ 20 տեղից դանակահարված:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

NEWS.am-ին էլ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: