Լատվիայի Սեյմում քվեարկությունների 3-րդ փուլից հետո նախագահի պաշտոնին հավակնում են պաշտպանության նախարար Ռայմոնդ Վայոնիսը եւ իրավաբան Էգիլիս Լեւիտսը։

Արտահերթ նիստը, որում ընտրում են նախագահին, սկսվել է հունիսի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 10։00-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բանակցությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չէր հավաքել ձայների 51 տոկոսը։ Հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի 100 պատգամավորից առնվազն 51-ի ձայնը։