Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը մեքենայով փորձել է ներխուժել Կրեմլի տարածք։ Նա հայտարարել է, թե ապրում է Կրեմլում, Պուտինի հարեւան սենյակում։
Զավեշտալի դեպքը եղել է հունիսի 2-ի գիշերը։ Ֆորդ մակնիշի մեքենայի 46-ամյա վարորդը մտել է Կարմիր հրապարակ, բախվել Կրեմլի Նիկոլսկի աշտարակի արգելապատնեշին։
«Ձերբակալվածը հոգեկան շեղումներ ունի, հայտարարում է, թե տուն է եկել, ապրում է Պուտինի հարեւանությամբ»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Մեքենան պատկանել է նրա կնոջը, վերջինիս խոսքով, իր ամուսինը գրանցված է հոգենյարդաբանական կլինիկայում։





























